Կատալոնական «Բարսելոնայի» դարպասապահ Մարկ-Անդրե տեր Շտեգենն ընդգրկվել է Մադրիդի «Ռեալի» դեմ Իսպանիայի գավաթի խաղարկության եզրափակիչի հանդիպման հայտացուցակում, հայտնում է «Բարսելոնայի» մամուլի ծառայությունը:
Գերմանացի ֆուտբոլիստը ծնկի վնասվածքի պատճառով սեպտեմբերից խաղադաշտ դուրս չի եկել: Տեր Շտեգենը վիրահատության էր ենթարկվել և ընդհանուր խումբ էր վերադարձել մարտի վերջին:
Ընթացիկ մրցաշրջանում 32-ամյա դարպասապահը Լա լիգայում 6 հանդիպում է անցկացրել:
Իսպանիայի գավաթի խաղարկության եզրափակիչի «Բարսելոնա» - «Ռեալ» խաղը կկայանա ապրիլի 26-ին, մեկնարկը՝ ժամը 23:55-ին:
🚨 Hansi Flick’s squad for the Cup final! #ElClásico #CopaBarça pic.twitter.com/NepFrHkj53
— FC Barcelona (@FCBarcelona) April 25, 2025


