Logo

Տեր Շտեգենը հունվարին կարող է տեղափոխվել Անգլիա

12:26 / 29.10.2025Ֆուտբոլ
null

«Բարսելոնայի» դարպասապահ Մարկ-Անդրե տեր Շտեգենը, հնարավոր է, տեղափոխվի «Չելսի», գրում է Mundo Deportivo-ն:

Լոնդոնյան ակումբը փորձառու դարպասապահ է փնտրում՝ այդ դիրքում մրցակցությունը մեծացնելու համար: Տեր Շտեգենն էլ, իր հերթին, արդեն դիտարկում է կատալոնական ակումբից հեռանալու տարբերակը, քանի որ գիտակցում է՝ խաղաժամանակ չի ստանալու: 33-ամյա դարպասապահը 2025/26 մրցաշրջանում ոչ մի խաղի չի մասնակցել. այժմ նա վնասվածք ունի և շարք կարող է վերադառնալ դեկտեմբերին: 

Լա լիգայի և Անգլիայի Պրեմիեր լիգայի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOSAndroid):

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ