«Բարսելոնայի» ավագ Մարկ-Անդրե տեր Շտեգենը կհանդիպի ակումբի նախագահ Ժոան Լապորտային ու գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկին, հաղորդում է AS-ը:
Գերմանացի դարպասապահը կքննարկի իր ապագան ակումբի նախագահի ու մարզչի հետ: Կատալոնական ակումբը մոտ է «Էսպանյոլի» դարպասապահ Ժոան Գարսիայի տրանսֆերային իրավունքը գնելուն:
Տեր Շտեգենն ակումբից կպահանջի պայմանագրով սահմանված աշխատավարձը, եթե «Բարսելոնան» նրան տրանսֆերի հանի:
2024/25 մրցաշրջանում «Բարսելոնայի» դարպասը պաշտպանում էր Վոյցեխ Շչեսնին: Տեր Շտեգենը ծնկի խաչաձև կապանների վնասվածքի պատճառով բաց էր թողել մրցաշրջանի մեծ մասը:


