«Բարսելոնայի» և Գերմանիայի ազգային հավաքականի դարպասապահ Մարկ-Անդրե տեր Շտեգենը սոցցանցերում հրապարակում է արել և հայտնել, որ մեջքի վիրահատության կենթարկվի.
«Ես մեծ հպարտությամբ կրում եմ «Բարսելոնայի» գույներն ու հագնում մարզաշապիկը թե՛ խաղադաշտում, թե՛ դրանից դուրս, հաջողության և դժվարին պահերին։ Այսօր ինձ համար առանձնահատուկ դժվար օր է։
Ֆիզիկապես և հոգեպես լավ եմ զգում, սակայն, ցավոք, չեմ ազատվել խնդրից։ «Բարսելոնայի» բուժանձնակազմի և այլ մասնագետների հետ ինտենսիվ քննարկումներից հետո որոշեցինք, որ ինձ համար լիարժեք ապաքինվելու ամենաարագ և անվտանգ ճանապարհը մեջքի վիրահատությունն է։
Վերջին վիրահատությունից հետո խաղադաշտ վերադարձա 66 օր անց։ Այս անգամ ապաքինման համար անհրաժեշտ կլինի երեք ամիս` հետագա ռիսկերից խուսափելու համար»,- գրել է գերմանացի դարպասապահը։
Տեր Շտեգենը 2024թ. սեպտեմբերին ստացած ծնկի ծանր վնասվածքի պատճառով ապաքինվում էր գրեթե կես տարի. նա բաց է թողել 51 հանդիպում։


