Ժամանակակից ֆուտբոլում շատ են արտահայտությունները, որոնք գեղեցկացնում մեր սիրած խաղի լեքսիկոնը: Այդ արտահայտություններն օգտագործելը նորաձև է դարձել, շատերը, դրանք միտումնավոր կիրառելով, հաճախ փորձում են ցույց տալ իրենց գիտելիքները, մյուսները պարզապես հաճույք են ստանում գեղեցիկ խոսելիս: Այժմ կանդրադառնանք տերմինների, որոնք ֆուտբոլում շատ են օգտագործվում վերլուծությունների ժամանակ:
Cutback - Փոխանցում խաղադաշտի այն հատվածից, որը դիմային գծից հեռու է ոչ ավելի, քան 5.46 մետրը: Նման դիրքերից դեպի տուգանային հրապարակի կենտրոն փոխանցումների 20 տոկոսն ավարտվում է գոլով: Ժամանակակից ֆուտբոլում մարզիչները շատ հաճախ են կիրառում Cutback-ը:
Fastbreak - Իրավիճակ, երբ թիմերից մեկը գնդակը ստանում է իր կիսադաշտում և 15 վայրկյանի ընթացքում կամ ոչ ավելի, քան 2 փոխանցումով հասնում է մրցակցի տուգանային հրապարակ ու հարված է կատարում դարպասին:
TiB (The Icy Boards) - Կոմբինացիոն խաղի որակի ցուցիչ, կամ հարձակվողի վարպետության ցուցիչ մրցակցի տուգանային հրապարակում: Այս տերմինն օգտագործվում է տակտիկական վերլուծությունների ժամանակ:
xG (excepted goals) - Սպասվող գոլի մոդել, որը հիմնված է դարպասի ուղղությամբ կատարված հարվածների քանակի, որակի և վտանգավոր լինելու ինդեքսի վրա: Նման բանաձևով գնահատվում է թիմի հնարավորություններն առանձին վերցրած խաղում կամ մրցաշրջանի ընթացքում: Այս ինդեքսով գնահատում են նույնիսկ խաղացողներին:
«Նրա փոխարեն ես հաստատ կխփեի». Ի՞նչ է xG-ն և ինչպես են այն հաշվարկում
Expected Goals on Target (xGOT) - սպասվող գոլերի վիճակագրական ցուցանիշ, որը համեմատվում է դարպասապահի սեյվերի քանակի հետ:
Expected Threat (xT или xThreat) - Վտանգավոր պահ ստեղծելու ժամանակ յուրաքանչյուր ֆուտբոլիստի արժեքավոր գործողության վիճակագրական ցուցիչ:
Build-up - Գրոհի կառուցում, որը սկսվում է սեփական դարպասի մոտից:
Deep completions – Դիպուկ փոխանցում այն գոտի, որը մրցակցի դարպասից հեռու է ոչ ավելի, քան 20-23 մետր:
Christmas tree - Ֆուտբոլիստների դասավորությունը 4-5-1 սխեմայով:
Banana kick - Հարվածի տեսակ («Չոր տերև»), երբ գնդակն անկյունայինից ուղիղ հարվածով հայտնվում է դարպասում, կամ ընթացքից հարված, երբ գնդակը կտրուկ վայրէջք է կատարում ցանցում: