Իտալական «Միլանի» պաշտպան Տեո Էրնանդեսը կարող է վերադառնալ Մադրիդի «Ռեալ»։
Ինսայդեր Նիկոլո Սկիրան գրում է, որ «Արքայական ակումբը» հետաքրքրված է ֆրանսիացի ֆուտբոլիստի ծառայություններով։
Իսպանական գրանդն ավելի վաղ ցանկանում էր պայմանագիր կնքել Մյունխենի «Բավարիայի» պաշտպան Ալֆոնսո Դևիսի հետ, սակայն գործարքը չկայացավ։ Այժմ «Ռեալը»` որպես այլընտրանքային տարբերակ, պատրաստ է գնել Էրնանդեսի տրանսֆերը։
Հայտնի է, որ 26-ամյա Էրնանդեսին իր կազմում ցանկանում է տեսնել նաև հենց «Բավարիան», որը Դևիսի հեռանալուց հետո մտադիր էր ձեռք բերել «Միլանի» ֆուտբոլիստին։
Տեո Էրնանդեսը 2017-19 թթ. արդեն հանդես է եկել «Ռեալի» կազմում և ակումբում 23 խաղում կատարել է 3 գոլային փոխանցում։ Պաշտպանը 2019 թ. ամռանը 22 միլիոն եվրոյով տեղափոխվել է «Միլան»։


