Logo

Թանկարժեք և գունավոր մետաղների գները և ինդեքսները բորսաներում

Հեղինակ
Նաիրա Պողոսյան
11:06 / 27.01.2023LIFETECH
null

LME. Գունավոր մետաղների գներ

Լոնդոնի մետաղների բորսայի հունվարի 26-ի առևտրային նստաշրջանի արդյունքում գունավոր մետաղների ֆյուչերսների (3 ամիս) համար սահմանվել են հետևյալ գները.

Ալյումինի գինը նվազել է 0.73%-ով և կազմել 2639.00 դոլար, պղնձի գինն աճել է 0.16%-ով և կազմել 9329.50 դոլար, կապարի գինն աճել է 2.04%-ով և կազմել 2204.50 դոլար, նիկելի գինն աճել է 0.84%-ով և կազմել 29427.00 դոլար, անագի գինն աճել է 4.58%-ով և կազմել 32262.00 դոլար, ցինկի գինն աճել է 1.06%-ով և կազմել 3486.50 դոլար, մոլիբդենի գինն աճել է 2.17%-ով և կազմել 72620.18 դոլար, կոբալտի գինը չի փոխվել և կրկին կազմել է 49000.00 դոլար:

Գների չափման միավորը տոննան է:

NYMEX. Թանկարժեք մետաղների գները նվազել են

NYMEX բորսայի առևտրային նստաշրջանի արդյունքում սահմանվել են ոսկու, արծաթի և պլատինի հետևյալ գները.

Ոսկու գինը նվազել է 1.20%-ով և կազմել 1924.70 դոլար, արծաթի գինը նվազել է 0.21%-ով և կազմել 23.93 դոլար, իսկ պլատինի գինը նվազել է 2.72%-ով և կազմել 1016.20 դոլար:

Չափման միավորը 1 տրոյական ունցիան է (31.1 գրամ):

Նյու Յորքի NYMEХ-ն (New York Merchantile Exchange) ամերիկյան ֆյուչերսային բորսա է, որն առեւտուրը շարունակում է երկու բորսայական միավորներով` NYMEX-ի` նավթի, գազի, պլատինի, պալադիումի, էթանոլի, ածխի, էլեկտրաէներգիայի եւ ածխածնի երկօքսիդի արտանետումների և COMEX-ի՝ ոսկու, արծաթի, պղինձի, ալյումինի ուղություններով:

Ամերիկյան ինդեքսներն աճել են

ԱՄՆ ֆոնդային բորսաների առևտրային նստաշրջանների արդյունքները հետևյալն են.

Արդյունաբերական Dow Jones ինդեքսն աճել է 0.61%-ով և կազմել 33949.41 կետ, լայն սպառման շուկաների S&P 500 ինդեքսն աճել է 1.10%-ով և կազմել 4060.43 կետ, իսկ բարձր տեխնոլոգիաների Nasdaq ինդեքսն աճել է 1.76%-ով և կազմել 11512.41 կետ:

Dow Jones ինդեքսը ֆոնդային շուկայի ցուցանիշներից մեկն է, որը ստեղծվել է Wall Street Journal թերթի խմբագրի և Dow Jones & Company կազմակերպության հիմնադրի` Չարլզ Դոուի կողմից: Այս ցուցանիշը ստեղծվել է ամերիկյան ֆոնդային շուկաների բաղկացուցիչը հանդիսացող արդյունաբերական զարգացումը վերահսկելու համար:

S&P 500-ը ֆոնդային ցուցանիշ է, որի զամբյուղում ներառված են ամենաշատ կապիտալիզացիա ունեցող 500 ընտրված ամերիկյան բաժնետիրական կազմակերպություններ:

NASDAQ բորսայի համար հաշվարկվում են մի քանի ցուցանիշներ, որոնք արտացոլում են իրավիճակն ԱՄՆ-ի բարձր տեխնոլոգիաների շուկայում և բիզնես-համայնքի արձագանքը երկրի քաղաքական եւ տնտեսական զարգացումներում, որոնք ազդեցություն են ունենում բարձր տեխնոլոգիաների շուկաների վրա:

Եվրոպական ինդեքսներ

Եվրոպական ֆոնդային բորսաների առևտրային նստաշրջանների արդյունքները հետևյալն են.

Գերմանական DAX ինդեքսն աճել է 0.34%-ով և կազմել 15132.85 կետ, ֆրանսիական CAC 40 ինդեքսն աճել է 0.74%-ով և կազմել 7095.99 կետ, բրիտանական FTSE ինդեքսն աճել է 0.21%-ով և կազմել 7761.11 կետ, իսկ ռուսական RTSI ինդեքսը նվազել է 0.12%-ով և կազմել 985.85 կետ:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ