Logo

#Թատրոն. Հնդկաստանի փողոցային թատրոնը

Հեղինակ
Kima Galstyan
00:00 / 27.03.2019ՄՇԱԿՈՒՅԹ
.jpg - #Թատրոն. Հնդկաստանի փողոցային թատրոնը

Փողոցային թատրոնը (Theru koothu)-ն, արվեստի ամենահին և ամենաուժեղ տեսակներից է: Փողոցային թատրոն ասվածի շրջանակներում ներկայացումներ են բեմադրվում հենց դրսում: Այսպիսի ներկայացումները հիմնականում ցուցադրվում են Հնդկաստանում՝ կրոնական տոների ժամանակ:

Այսպիսի թատրոնները սովորաբար իրենց ներկայացումներում պատմում են կրոնական և մշակութային ավանդույթների մասին և այդպիսով փորձում են երիտասարդների մոտ սեր և հարգանք ձևավորել դեպի ազգային արժեքներ և իրենց ժողովրդի պատմություն:

Ներկայացումների հիմքում ավելի հաճախ «Մահաբհարաթա» և «Ռամայանա» կամ «Ռամայի ճանապարհորդությունը» հին հնդկական պոեմ-էպոսներն են։

Այս տեսակ թատրոններում բոլոր դերերը, անգամ կանացի, խաղում են տղամարդիկ:

Theru koothu-ի ներկայացումներն սկսվում են հիմնականում գիշերը, տևում 10 ժամ և ավարտվում հաջորդ առավոտյան: Անգամ պատահում է, որ ներկայացումները ցուցադրվում են 10 օր շարունակ՝ առանց դադարների: Թատրոնի ներկայացումների ընթացքում դերասանները երբեք չեն օգտվում միկրոֆոններից: Ողջ ներկայացման ընթացքում նրանք գոռում և երգում են առանց միկրոֆոնների օգնության: Շատ հաճախ դերասանները վնասում են ձայնալարերը, բայց թատրոնի հանդեպ ունեցած սերն ու նվիրումն ստիպում է նրանց մինչև վերջ տանել ներկայացումը:

Առաջ այսպիսի թատրոնները շատ հայտնի էին հնդկաստանում և նրանց հրավիրում էին գրեթե բոլոր կարևոր արարողություններին, այսօր այն գնալով կորցնում է կարևորությունն ու հայտնիությունը. երիտասարդությունը գերադասում է պարել ակումբներում՝ թեթև երաժշտության ուղեկցությամբ:

Առանձնացնում ենք մի քանի լուսանկար, որ պատմում են արվեստի այս մեռնող տեսակի մասին:

5 street play balaji 01 - #Թատրոն. Հնդկաստանի փողոցային թատրոնը

5 street play balaji 02 - #Թատրոն. Հնդկաստանի փողոցային թատրոնը

5 street play balaji 03 - #Թատրոն. Հնդկաստանի փողոցային թատրոնը

5 street play balaji 04 - #Թատրոն. Հնդկաստանի փողոցային թատրոնը

5 street play balaji 05 - #Թատրոն. Հնդկաստանի փողոցային թատրոնը

5 street play balaji 06 - #Թատրոն. Հնդկաստանի փողոցային թատրոնը

5 street play balaji 08 - #Թատրոն. Հնդկաստանի փողոցային թատրոնը

5 street play balaji 09 - #Թատրոն. Հնդկաստանի փողոցային թատրոնը

5 street play balaji 10 - #Թատրոն. Հնդկաստանի փողոցային թատրոնը

5 street play balaji 11 - #Թատրոն. Հնդկաստանի փողոցային թատրոնը

5 street play balaji 12 - #Թատրոն. Հնդկաստանի փողոցային թատրոնը

1 2

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ