Ամերիկացի լեգենդար գոլֆիստ Թայգեր Վուդսը կենտրոնացել է Օգաստում կայանալիք «Մասթերսին»։ Դրա հետ կապված 48-ամյա մարզիկը մրցաշարի ընթացքում հրաժարվել է սեքսից։ Այդ մասին պատմել է Թայգեր Վուդսի ընկերը։
Մրցաշարը կանցկացվի ապրիլի 11-14-ին։
«Նա կենտրոնացած է։ Թայգերը ջանասիրաբար աշխատում է մարզասրահում։ Նա ճիշտ է սնվում։ Թայգերը նույնիսկ բացառել է սեքսը։ Ոչ մի սեքս մինչև մրցաշարի ավարտը։ Նա չի ցանկանում, որ ինչ-որ բան շեղի իր ուշադրությունը»,- Թայգեր Վուդսի ընկերոջ խոսքը մեջբերում է New York Post-ը։
Այս պահին Թայգեր Վուդսը միայնակ է։ Նա 6 տարի հանդիպում էր Էիկա Հերմանի հետ, որից բաժանվել է 2023 թվականին։


