Պրոֆեսիոնալ բռնցքամարտի ծանր քաշային կարգում WBC վարկածով աշխարհի չեմպիոն, բրիտանացի Թայսոն Ֆյուրիի հայրը Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր Ռիյադում տեղի ունեցած միջոցառման ժամանակ գլխով հարվածել է նույն քաշային կարգում WBA, WBO, IBO եւ IBF վարկածներով աշխարհի չեմպիոն, ուկրաինացի Ալեքսանդր Ուսիկի թիմի անդամին:
Հարվածից հետո Ֆյուրիի հոր ճակատն արյունահոսել է: Վեճի պատճառները հայտնի չեն:
Հիշեցնենք, որ Ֆյուրին և Ուսիկը մայիսի 18-ին Էր Ռիյադում մենամարտ կանցկացնեն: Բրիտանացին պրոֆեսիոնալ ռինգում մինչև այժմ տարել է 34 հաղթանակ, գրանցել մեկ ոչ-ոքի: Ուսիկը նույնպես անպարտելի է և հաղթել է 21 մենամարտում:


