Logo

Թայսոն Ֆյուրին հաջորդ մենամարտը կարող է անցկացնել ամռանը

12:15 / 17.04.2023Բռնցքամարտ
null

Գերծանր քաշային կարգում WBC վարկածով աշխարհի չեմպիոն, անպարտելի բռնցքամարտիկ Թայսոն Ֆյուրիի պրոմոութերներից Ջորջ Ուորենը հայտնել է, որ բրիտանացին հաջորդ մենամարտը կարող է անցկացնել հուլիսի 22-ին հայրենիքում:

«Հաջորդ մենամարտը կարող է լինել հուլիսի 22-ին։ Եթե ​​նա ցանկանա մենամարտել այս ամառ, մեզ կտեղեկացնի, և մենք կփորձենք մենամարտ կազմակերպել։ Մենամարտը կարող է կայանալ Մեծ Բրիտանիայում: Ինչ վերաբերում է մրցակցի ընտրությանը, ապա ամեն ինչ կախված է Թայսոնից»,- Ուորենի խոսքը մեջբերում է International Boxing News-ը։

Հիշեցնենք, որ 34-ամյա Ֆյուրին նախորդ մենամարտն անցկացրել էր 2022 թվականի դեկտեմբերին՝ 10-րդ ռաունդում տեխնիկական նոկաուտով հաղթելով իր հայրենակից Դերեկ Չիսորային: Ֆյուրին մինչև այժմ անցկացրել է 34 մենամարտ, որից 33-ում հաղթել է (24 նոկաուտ) և գրանցել մեկ ոչ-ոքի:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա