Գերծանր քաշային կարգում WBA, WBO, WBC, IBF և IBO վարկածներով աշխարհի նախկին չեմպիոն Թայսոն Ֆյուրին հանդիպել է լեգենդար շոտլանդացի մարզիչ Ալեքս Ֆերգյուսոնի հետ:
«Սըր Ալեքս Ֆերգյուսոնի հետ: Տարբեր մարզաձևերի լեգենդներ»,- սոցցանցերում հրապարակած լուսանկարի տակ գրել է 36-ամյա բռնցքամարտիկը:
Բրիտանացի մարզիկը պրոֆեսիոնալ կարիերան ավարտել էր հունվարին: Ֆյուրին 37 մենամարտից 34-ում (24-ը` նոկաուտով) հաղթել է, գրանցել 1 ոչ-ոքի, կրել 2 պարտություն։ Նա երկու պարտությունները կրել է գերծանր քաշային կարգի աշխարհի գործող բացարձակ չեմպիոն, ուկրաինացի Ալեքսանդր Ուսիկից և զրկվել բոլոր գոտիներից։
Ալեքս Ֆերգյուսոնը 1986-2013-ին գլխավորել է «Մանչեսթեր Յունայթեդը»: Նա 13 անգամ դարձել է Անգլիայի չեմպիոն, 2 անգամ էլ նվաճել է Չեմպիոնների լիգայի գավաթը:


