Logo

Թայսոն Ֆյուրին նշել է առաջիկա 10 մրցակիցներին

12:42 / 12.04.2024Բռնցքամարտ
null

Պրոֆեսիոնալ բռնցքամարտի գերծանր քաշային կարգում WBC վարկածով աշխարհի չեմպիոն Թայսոն Ֆյուրին խոսել է առաջիկա տարիների ծրագրերի մասին: Բրիտանացի գերաստղը նշել է այն 10 թեկնածուներին, որոնց հետ ապագայում պատրաստվում է մենամարտել:

«Մենք ևս 10 մենամարտ ենք քննարկում: Ես դեռ 36 տարեկան էլ չեմ, այնպես որ, երբ դառնամ 40 տարեկան, մրցակիցներս նույնպես այդ տարիքում կլինեն: Նրանք կարող են հերթագրվել, բայց բոլորի նկատմամբ էլ հաշվեհարդար կտեսնեմ:

Սկզբում կմենամարտեմ Ուսիկի հետ, հետո նորից շանս կտամ նրան, երկու անգամ կհանդիպեմ Էնթոնի Ջոշուային, եթե մինչև այդ նրան շարքից չհանեն: Այնուհետև կգան Դանիել Դյուբուան, Ջո Ջոյսը, Ջոզեֆ Պարկերը: Դրանից հետո կմեկնեմ ԱՄՆ և հաշիվներս կմաքրեմ ամերիկացիների հետ: Միգուցե 4-րդ մենամարտը կանցկացնեմ Ուայլդերի հետ, հավանաբար կկռվեմ նաև եվրոպացու հետ, ասենք՝ ինչ-որ Ագիտ Կաբայելի, իսկ 10-րդ մենամարտում կեզրափակեմ Ուսիկի հետ եռապատումը»,- «Գնչուների արքայի» խոսքը մեջբերում է Mirror-ը:

Հիշեցնենք, որ Թայսոն Ֆյուրին և Ալեքսանդր Ուսիկն աշխարհի բացարձակ չեմպիոնի գոտու համար մայիսի 18-ին մենամարտ կանցկացնեն Սաուդյան Արաբիայում:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ