Logo

The Athletic. Բեյլը փորձել է ձեռք բերել «Քարդիֆ Սիթին»

00:41 / 21.06.2025Ֆուտբոլ
null

Ուելսի հավաքականի և Մադրիդի «Ռեալի» լեգենդար նախկին ֆուտբոլիստ Գարեթ Բեյլը դարձել է ներդրողների խմբի անդամ և փորձել է ձեռք բերել իր հայրենի քաղաքը ներկայացնող «Քարդիֆ Սիթի» ֆուտբոլային ակումբը, հաղորդում է The Athletic-ը:

35-ամյա Բեյլը մայիսին իր գործընկերների հետ դիմել է ակումբի սեփականատեր Վինսենթ Տանին՝ վերահսկիչ բաժնեմասը գնելու առաջարկով։ Մալայզիացի գործարարը չի ցանկացել վաճառել ակումբը. նա մերժել է առաջարկը։

Այնուամենայնիվ, Բեյլն ու ընկերներն առաջիկայում նոր փորձեր կկատարեն` ուելսյան ակումբը ձեռք բերելու համար:

Ի դեպ, աշխարհի 2022 թվականի առաջնությունից առաջ խոսակցություններ կային, որ «Քարդիֆը» տրանսֆերային առաջարկով դիմել է Բեյլին, սակայն ուելսցին նախընտրել է տեղափոխվել ամերիկյան «Լոս Անջելես»:

Հատկանշական է, որ հունիսի սկզբին հաղորդվում էր, որ Բեյլը միացել է ամերիկյան կոնսորցիումի, որը նախատեսում է ձեռք բերել «Պլիմութ Արգայլի» բաժնետոմսերը:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ