Logo

The Athletic. Անչելոտին «Ռեալի» ֆուտբոլիստներին հայտնել է հեռանալու որոշման մասին

23:27 / 27.04.2025Ֆուտբոլ
null

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին կհեռանա զբաղեցրած պաշտոնից, հայտնում է The Athletic-ը։

Իտալացի մասնագետն իր որոշման մասին արդեն հայտնել է «Արքայական ակումբի» ֆուտբոլիստներին։

65-ամյա մարզիչը մադրիդյան գրանդից կհեռանա Իսպանիայի Լա լիգայի այս մրցաշրջանի ավարտից հետո և ակումբի խաղը չի ղեկավարի հունիսին մեկնարկող աշխարհի ակումբային առաջնությունում։ Մրցաշարում, ամենայն հավանականությամբ, «Ռեալի» գլխավոր մարզիչը կլինի ակումբի տնօրեններից Սանտիագո Սոլարին։

Անչելոտիին «Ռեալում» փոխարինելու գլխավոր թեկնածուն Չաբի Ալոնսոն է, որն այժմ մարզում է Լևերկուզենի «Բայերը»։

Անչելոտին առաջարկ ունի Բրազիլիայի ֆուտբոլի կոնֆեդերացիայից։ Նա, մեծ հավանականությամբ, հունիսին կստանձնի «Պենտակամպիոնների» գլխավոր մարզչի պաշտոնը։ Կողմերի բանակցությունները ծրագրված են հաջորդ շաբաթ։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ