Իտալացի մասնագետ Կառլո Անչելոտին «Ռեալից» հեռանալու հարցում համաձայնության է եկել մադրիդյան ակումբի հետ, հաղորդում է The Athletic-ը։
Կողմերը համաձայնության են եկել հեռանալու բոլոր պայմանների շուրջ։
«Ռեալի» ղեկավարությունը պետք է որոշի, թե ով է մարզելու թիմն ամռանն ԱՄՆ-ում կայանալիք աշխարհի ակումբային առաջնությունում։ Թեկնածուների թվում են Լևերկուզենի «Բայերի» գլխավոր մարզիչ Չաբի Ալոնսոն, Սանտիագո Սոլարին, Ռաուլ Գոնսալեսը և Ալվարո Արբելոան։
65-ամյա Անչելոտին «Ռեալը» գլխավորում է 2021 թվականից: Նա մադրիդյան ակումբը գլխավորել է նաև 2013-2015 թվականներին: Նրա հետ «Արքայական ակումբը» նվաճել է 15 տիտղոս:
Հանրահայտ ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն նախորդ շաբաթ հայտնել էր, որ Անչելոտին համաձայնության է եկել Բրազիլիայի ֆուտբոլի կոնֆեդերացիայի հետ. իտալացին հունիսին կգլխավորի Բրազիլիայի ազգային հավաքականը: