«Չելսիի» ֆուտբոլիստներն ընդհանուր 11,4 միլիոն ֆունտ պարգևավճար կստանան աշխարհի ակումբային չեմպիոն դառնալու համար, հայտնում է The Athletic-ը։
Լոնդոնյան գրանդի յուրաքանչյուր ֆուտբոլիստի կվճարվի մոտ 500 հազար ֆունտ։ Պարգևավճար կստանան միայն մրցաշարին մասնակցած խաղացողները։
«Չելսին» ԱՄՆ-ում անցկացված մրցաշարի եզրափակիչում 3-0 հաշվով հաղթել էր ՊՍԺ-ին։


