Logo

The Athletic. Երեք մասնագետ հավակնում է Իտալիայի հավաքականը գլխավորելուն

18:35 / 09.06.2025• Ֆուտբոլ
null

Իտալիայի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում Լուչանո Սպալետիին փոխարինելու երեք թեկնածու կա, հաղորդում է The Athletic-ը։

Պաշտոնին հավակնում են Ստեֆանո Պիոլին («Ալ Նասր»), Ֆաբիո Կանավարոն ու Կլաուդիո Ռանիերին։

Հիշեցնենք, որ Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիան Լուչանո Սպալետիին հեռացրել է զբաղեցրած պաշտոնից։ «Սկուադրա Աձուրին» 66-ամյա մասնագետի գլխավորությամբ վերջին հանդիպումը կանցկացնի հունիսի 9-ին՝ աշխարհի 2026թ. առաջնության եվրոպական գոտու ընտրական մրցաշարում մրցելով Մոլդովայի թիմի դեմ։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ