Logo

The Athletic. Իսակը կվերադառնա «Նյուքասլի» մարզումներին

19:01 / 02.08.2025Ֆուտբոլ
null

Շվեդիայի հավաքականի հարձակվող Ալեքսանդր Իսակը կվերադառնա անգլիական «Նյուքասլի» մարզումներին և կպատրաստվի նոր մրցաշրջանին, հաղորդում է The Athletic-ը։

Իսակի տրանսֆերի համար Անգլիայի չեմպիոն «Լիվերպուլն» առաջարկել է 120 միլիոն ֆունտ, բայց «Նյուքասլը» մերժել է առաջարկը: «Լիվերպուլը» բարելավված պայմաններով առաջարկ չի կատարի, նաև այն պատճառով, որ համաձայնության է եկել Մադրիդի «Ռեալի» հետ բրազիլացի վինգեր Ռոդրիգոյի տրանսֆերի հարցում:

Իսակն անհատական մարզումներ էր անցկացնում իր նախկին ակումբի` բասկյան «Ռեալ Սոսյեդադի» մարզաբազայում, որտեղ նա գնացել էր առանց անգլիական ակումբի ղեկավարությանը և գլխավոր մարզիչ Էդի Հաուին տեղեկացնելու։ Թիմն այդ ժամանակ նախամրցաշրջանային հավաք էր անցկացնում Ասիայում:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ