Logo

The Athletic. «Լայպցիգը» բանակցություններ է սկսել «Չելսիի» հետ

21:21 / 19.08.2025Ֆուտբոլ
null

«Լայպցիգը» ցանկանում է «Չելսիից» վերադարձնել Քրիստոֆեր Նկունկուին, հայտնում է The Atheltic-ը։

Գերմանական ակումբը 27-ամյա ֆուտբոլիստի տեղափոխության համար բանակցություններ է սկսել լոնդոնյան գրանդի հետ։

Կողմերը դեռ հեռու են տրանսֆերը համաձայնեցնելուց։ Ֆրանսիացի հարձակվողը ցանկանում է դիտարկել կարիերայի շարունակության այլ տարբերակներ նույնպես։

«Չելսին» Նկունկուից կբաժանվի, եթե վժարվի 50 միլիոն եվրո։ Նա անգլիական ակումբում է 2023թ. հուլիսից, 62 խաղում խփել է 18 գոլ, կատարել 5 ասիստ։

Նկունկուն «Լայպցիգում» հանդես է եկել 2019-2023թթ., 172 խաղում գրանցել է 70 գոլ, 56 ասիստ։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ