Logo

The Athletic. «Ման. Սիթին» Դե Բրույնեին փոխարինելու երկու տարբերակ է դիտարկում

23:54 / 08.04.2025• Ֆուտբոլ
null

«Մանչեսթեր Սիթին» ակումբից հեռացող Կևին դե Բրույնեին փոխարինելու երկու տարբերակ է դիտարկում, գրում է The Athletic-ը։

Անգլիական գրանդը հետաքրքրված է Մորգան Գիբս-Ուայթի («Նոթինգհեմ Ֆորեսթ») և Ֆլորիան Վիրցի («Բայեր») ծառայություններով։

Եթե չհաջողվի որևէ ֆուտբոլիստի ձեռք բերել, «Սիթիի» մարզչական շտաբը մտադիր է ակումբի վինգեր Ֆիլ Ֆոդենին վերապրոֆիլավորել Դե Բրույնեի դիրքում։ Անգլիացի եզրայինն այդ դիրքում հանդես գալու փորձ արդեն ունի։

Հիշեցնենք, որ Կևին դե Բրույնեն ընթացիկ մրցաշրջանի ավարտին ազատ գործակալի կարգավիճակում կհեռանա «Մանչեսթեր Սիթիից»։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ