«Մեմֆիս Գրիզլիսի» նախկին բասկետբոլիստ Թոնի Ալենը թմրանյութեր շրջանառելու մեղադրանքով ձերբակալվել է, հաղորդում է The Athletic-ը:
Ոստիկաններն օրեր առաջ Մեմֆիսի մոտակայքում գտնվող մայրուղում կանգնեցրել են 43-ամյա Ալենի ավտոմեքենան, խուզարկության ժամանակ հայտնաբերել են մարիխուանա և այլ տեսակի թմրանյութեր:
«Մեմֆիսում» 7 մրցաշրջանի ընթացքում Թոնին 6 անգամ ընդգրկվել էր NBA-ի լավագույն պաշտպանների խորհրդանշական հավաքականում:
NBA-ի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում և Fast TV հավելվածում (iOS, Android):


