Logo

The Athletic. Ռայսը բաց կթողնի «Ասթոն Վիլայի» դեմ խաղը

20:29 / 30.12.2025Ֆուտբոլ
null

«Արսենալի» կիսապաշտպան Դեկլան Ռայսը չի մասնակցի «Ասթոն Վիլայի» դեմ Անգլիայի Պրեմիեր լիգայի 19-րդ տուրի հանդիպմանը, հայտնում է The Athletic-ը։

Անգլիացի ֆուտբոլիստը «Բրայթոնի» դեմ նախորդ տուրի խաղում (2-1) ծնկի վնասվածք է ստացել։

26-ամյա կիսապաշտպանը հույս է ունեցել, որ կկարողանա մասնակցել «Վիլայի» դեմ կարևոր խաղին, բայց «Զինագործների» մարզչական շտաբն ու բուժանձնակազմը որոշել են, որ նա խաղադաշտ դուրս չգա։ Նրանք չեն ցանկանում, որ ֆուտբոլիստի վնասվածքը լրջանա։

Ռայսի ապաքինման հստակ ժամկետը չի նշվում, բայց ակնկալվում է, որ շուտով անգլիացին կկարողանա օգնել լոնդոնյան գրանդին։

«Արսենալ» - «Ասթոն Վիլա» հանդիպումը կկայանա դեկտեմբերի 31-ին ու ժամը 00:10-ից կլինի «Ֆասթ Սպորտ»-ի ուղիղ եթերում։

Պրեմիեր լիգայի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOSAndroid

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ