Մադրիդի «Ռեալի» պաշտպան Դավիդ Ալաբան կարող է հեռանալ ակումբից, հայտնում է The Athletic-ը։
«Արքայական ակումբում» դժգոհ են ավստրիացի ֆուտբոլիստի մարզավիճակից։ Մադրիդյան գրանդը նաև մտահոգված է, որ 32-ամյա պաշտպանը տարեկան 10,8 միլիոն եվրո աշխատավարձ է ստանում։
«Ռեալում», նախքան Ալաբայի` օրեր առաջ ստացած վնասվածքը, արդեն կասկածներ ունեին նրա ապագայի հարցում։ Ֆուտբոլիստը ձախ ծնկի մենիսկի պատռվածք է ստացել և այս մրցաշրջանում այլևս խաղադաշտ դուրս չի գա։
Ալաբան ու «Ռեալը» 2026 թ. հունիսի 30-ը ներառյալ գործող պայմանագիր ունեն։