Logo

The Athletic. «Ռեալը» կրկին կբոյկոտի «Ոսկե գնդակը»

15:22 / 22.09.2025Ֆուտբոլ
null

Մադրիդի «Ռեալը» կշարունակի բոյկոտել «Ոսկե գնդակի» մրցանակաբաշխությունը, հայտնում է The Athletic-ը։

«Արքայական ակումբի» պատվիրակությունն այս տարի նույնպես ներկա չի լինի Փարիզի «Շատլե» թատրոնում կայանալիք միջոցառմանը։

«Լոս Բլանկոսի» մամուլի ծառայությունը սոցիալական բոլոր հարթակներում մինչև այժմ ոչ մի կերպ չի անդրադարձել «Ոսկե գնդակին»։

«Ռեալը» նախորդ տարի նույնպես բաց էր թողել մրցանակաբաշխությունը։ Մադրիդյան գրանդի ներկայացուցիչները վերջին պահին իմացել էին, որ Վինիսիուսի փոխարեն մրցանակին արժանացել է «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Ռոդրին։

«Ոսկե գնդակի» մրցանակաբաշխությունը սեպտեմբերի 22-ին` ժամը 21:00-ից կցուցադրվի «Ֆասթ Սպորտ»-ով։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ