Մադրիդի «Ռեալի» վինգեր Ռոդրիգոն որոշել է հեռանալ ակումբից, հայտնում է The Athletic-ը։
Բրազիլացի ֆուտբոլիստը գործակալներ Պինի Զահավիին ու Կիա Ջուրաբչիանին խնդրել է կարիերայի շարունակության տարբերակներ դիտարկել ու իր համար նոր ակումբ գտնել։
Այդուհանդերձ, այն ակումբները, որոնք հետաքրքրված են Ռոդրիգոյի ծառայություններով, կարծում են, թե նա հեռանալու վերջնական որոշում չունի և հաստատակամ չէ այդ հարցում։


