«Տոտենհեմը» ցանկանում է ձեռք բերել «Մանչեսթեր Սիթիի» վինգեր Սավինյոյին, հայտնում է The Athletic-ը։
Լոնդոնյան ակումբը բրազիլացի ֆուտբոլիստի տեղափոխության համար բանակցություններ է սկսել «Քաղաքաբնակների» հետ։
«Տոտենհեմը» պատրաստ է 21-ամյա եզրայինի տրանսֆերային իրավունքը ձեռք բերել 50 միլիոն եվրոյով։ Մանկունիական գրանդը չի ցանկանում բաժանվել իր ֆուտբոլիստից, բայց կարող է ընդունել նման շահավետ առաջարկը։
Սավինյոն «Մանչեսթեր Սիթիում» հանդես է գալիս 2024թ. հուլիսից, 48 խաղում 3 գոլ է խփել, կատարել 11 ասիստ։


