Logo

The Athletic. «Վեսթ Հեմը» նոր պայմանագիր չի առաջարկի Անտոնիոյին

16:54 / 03.08.2025Ֆուտբոլ
null

Անգլիական «Վեսթ Հեմը» չի պատրաստվում նոր պայմանագիր առաջարկել ճամայկացի հարձակվող Մայքլ Անտոնիոյին, հաղորդում է The Athletic-ը:

35-ամյա ֆուտբոլիստի պայմանագրի ժամկետը սպառվել է հուլիսի 1-ին: Անտոնիոն նախորդ տարվա դեկտեմբերին դաժան ավտովթարի էր ենթարկվել, վիրահատվել էր և բաց թողել մրցաշրջանի երկրորդ հատվածը:

Նա վերջերս խաղի էր մասնակցել «Վեսթ Հեմի» Մ21 թիմի կազմում, մինչև այդ էլ Ճամայկայի հավաքականի կազմում երեք խաղում փոխարինման էր դուրս եկել:

Լոնդոնյան ակումբն Անտոնիոյին թույլ է տվել մարզվել երիտասարդական թիմի հետ` ֆիզիկական վիճակը բարելավելու համար: «Վեսթ Հեմի» գլխավոր մարզիչ Գրեմ Փոթերը նշել է, որ Անտոնիոյին կարող է առաջարկվել միանալ «Վեսթ Հեմի» Մ21 թիմի մարզչական շտաբին:

Նա ակումբում է 2015 թվականից, 68 գոլով «Վեսթ Հեմի» պատմության մեջ գլխավոր ռմբարկուն է:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ