Մադրիդի «Ռեալի» վինգեր Վինիսիուս Ժունիորն ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսին տեղեկացրել է, որ չի ցանկանում նոր պայմանագիր ստորագրել ակումբի հետ, հաղորդում է The Athletic-ը:
Բրազիլացու և գլխավոր մարզիչ Չաբի Ալոնսոյի հարաբերությունները լարված են: Վինիսիուսի ու ակումբի բանակցությունները մտել են փակուղի:
25-ամյա ֆուտբոլիստի գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2027 թվականի հուլիսի 1-ը:
Լա լիգայի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOS, Android):


