Ֆրանսիական ՊՍԺ-ի և Արգենտինայի հավաքականի հարձակվող, «Ոսկե գնդակի» 7-ակի դափնեկիր Լիոնել Մեսին The Guardian-ի վարկածով ճանաչվել է 2022 թվականի լավագույն ֆուտբոլիստ։
Նախորդ տարի Կատարում կայացած ԱԱ-2022-ում 35-ամյա Մեսին Արգենտինայի հավաքականի կազմում նվաճել էր աշխարհի չեմպիոնի տիտղոսը, իսկ ՊՍԺ-ի կազմում դարձել Ֆրանսիայի չեմպիոն և սուպերգավաթակիր:
Երկրորդ տեղում հայտնվել է ՊՍԺ-ի և Արգենտինայի հավաքականի հարձակվող Կիլիան Մբապեն, իսկ եռյակը եզրափակել է Մադրիդի «Ռեալի» ավագ, «Ոսկե գնդակի» գործող դափնեկիր Կարիմ Բենզեման։
The Guardian-ի վարկածով՝ տարվա լավագույն ֆուտբոլիստների տասնյակը
- Լիոնել Մեսի (ՊՍԺ, Արգենտինա)
- Կիլիան Մբապե (ՊՍԺ, Ֆրանսիա)
- Կարիմ Բենզեմա («Ռեալ», Ֆրանսիա)
- Էրլինգ Հոլանդ («Մանչեսթեր Սիթի», Նորվեգիա)
- Լուկա Մոդրիչ («Ռեալ», Խորվաթիա)
- Կևին Դե Բրույնե («Մանչեսթեր Սիթի», Բելգիա)
- Ռոբերտ Լևանդովսկի («Բարսելոնա», Լեհաստան)
- Վինիսիուս («Ռեալ», Բրազիլիա)
- Տիբո Կուրտուա («Ռեալ», Բելգիա)
- Մոհամեդ Սալահ («Լիվերպուլ», Եգիպտոս)


