The Hockey News-ի լրագրող Մեթ Լարկինը խոսել է «Վաշինգտոն Քեփիթալզի» լեգենդար ռուս հոկեյիստ Ալեքսանդր Օվեչկինի վնասվածքի մասին:
«Սարսափելի էր տեսնել` Օվեչկինը վնասվածք է ստանում այն ժամանաակ, երբ լավագույն մարզավիճակում է: Նախկինում երբեք լուրջ վնասվածքներ չէր ունեցել:
Բայց չեմ կարծում, որ դա անեծք է, և ես դեռ կարծում եմ, որ նա կգերազանցի Գրեցկիին, այս կամ հաջորդ մրցաշրջանում: Նա արդեն այնքան մոտ է դրան»,- ասել է Լարկինը ռուսական Sport24-ին:
Հիշեցնենք, որ 39-ամյա Օվեչկինը NHL-ի կանոնավոր առաջնության «Յուտայի» դեմ խաղում (6-2) ձախ ֆիբուլայի կոտրվածք է ստացել: Մայրաքաղաքային թիմի ավագը շարքից դուրս է մնացել 4-6 շաբաթով։
Օվեչկինը Հոկեյի ազգային լիգայի (NHL) պատմության երկրորդ լավագույն ռմբարկուն (868 գոլ) է, առաջատար կանադացի Ուեյն Գրեցկին ունի 894 գոլ: