Logo

The Mirror. Ռոնալդուի` Ժոտայի և նրա եղբոր հուղարկավորությանը չմասնակցելու պատճառը

20:08 / 05.07.2025Ֆուտբոլ
null

Պորտուգալացի լեգենդար հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն չի մասնակցել Դիոգու Ժոտայի և նրա եղբոր` Անդրեի հուղարկավորության արարողությանը:

The Mirror-ի տեղեկություններով` «Ոսկե գնդակի» 5-ակի դափնեկիրը չի ներկայացել Պորտուգալիայի Պորտու շրջանի Գոնդոմար փոքրիկ քաղաքում անցկացված հրաժեշտի արարողությանը, որպեսզի ուշադրության կենտրոնում չհայտնվի: «Ալ Նասրի» 40-ամյա ֆուտբոլիստը մտավախություն է ունեցել, որ կարող է իր ներկայությամբ ստվերել արարողությունը:

Օրեր առաջ Ռոնալդուն հուզիչ գրառմամբ արձագանքել էր Պորտուգալիայի հավաքականում իր թիմակցի մահվանը:

28-ամյա Ժոտան ու 26-ամյա Անդրե Սիլվան, որը ևս ֆուտբոլիստ էր, մահացել են հուլիսի 3-ի վաղ առավոտյան իսպանական Սամորա քաղաքում տեղի ունեցած ավտովթարից:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ