Պրոֆեսիոնալ բռնցքամարտի գերծանր քաշային կարգում աշխարհի նախկին չեմպիոն Էնթոնի Ջոշուան կարող է մենամարտ անցկացնել բլոգեր Ջեյք Փոլի դեմ, հաղորդում է The Ring-ը:
Կողմերի միջև բանակցությունները վերջնական փուլում են: Մենամարտը նախատեսվում է անցկացնել դեկտեմբերին Մայամիում և հեռարձակել Netflix-ով։
Հիշեցնենք, որ Ջոշուան վերջին մենամարտն անցկացրել է 2024 թվականի սեպտեմբերին, երբ պարտվել էր Դենիել Դյուբուային:


