«Նոթինգհեմի» գլխավոր մարզիչ Նունու Էշպիրիտու Սանտուն մրցաշրջանի ավարտից հետո կարող է հեռանալ Անգլիայից, գրում է The Sun-ը:
Պորտուգալացին, հնարավոր է, գլխավորի «Ռոման», որտեղ մարզչի պաշտոնն ազատ է մնալու Կլաուդիո Ռանիերիի հեռանալուց հետո:
Հռոմեական ակումբում կարծում են, որ «Նոթինգհեմի» սեփականատեր Էվանգելոս Մարինակիսի ու Նունու Էշպիրիտու Սանտուի հարաբերությունները լարված են, իսկ այդ գործոնը կարող է համեմատաբար հեշտ դարձնել 51-ամյա մասնագետի տեղափոխությունը:
«Նոթինգհեմն» ԱՊԼ վերջին տուրից առաջ պահպանում է Չեմպիոնների լիգայի գոտում տեղ գրավելու շանսերը: