Logo

The Telegraph. «Բետիսը» ցանկանում է երկարաձգել Անտոնիի վարձակալության ժամկետը

14:55 / 26.04.2025Ֆուտբոլ
null

Անտոնին կարող է 2025/26 մրցաշրջանում նույնպես հանդես գալ «Բետիսում», գրում է The Telegraph-ը։

Անդալուզյան ակումբը ցանկանում է երկարաձգել բրազիլացի վինգերի վարձակալության ժամկետը։ «Բետիսը» պատրաստ է վճարել 25-ամյա ֆուտբոլիստի աշխատավարձի մեծ մասը։ Այժմ ակումբը վճարում է դրա 84 տոկոսը։

Հիշեցնենք, որ Անտոնիի տրանսֆերային իրավունքը պատկանում է «Մանչեսթեր Յունայթեդին»։ Նա այս տարվա հունվարին է վարձավճարով տեղափոխվել «Բետիս», որի կազմում 18 խաղում 5 գոլ է խփել, կատարել 4 ասիստ։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ