«Մանչեսթեր Սիթին» ակումբի կիսապաշտպան Ջեյմս Մաքաթիի տրանսֆերային իրավունքը կվաճառի, եթե վճարվի 35 միլիոն ֆունտ, հաղորդում է The Telegraph-ը։
22-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված են «Վեսթ Հեմը», «Նոթինգհեմ Ֆորեսթը», Դորտմունդի «Բորուսիան» և Ֆրանկֆուրտի «Այնտրախտը»։
Այդ ակումբները հուսով էին, որ Մաքաթիին կկարողանան ձեռք բերել 20-25 միլիոնով, բայց «Սիթին» ֆինանսական այլ պահանջ ունի։
Օրեր առաջ Անգլիայի Մ21 հավաքականի ֆուտբոլիստը եղել է Գերմանիայում, որտեղ ծանոթացել է «Այնտրախտի» և «Բորուսիայի» ենթակառուցվածքներին ու մարզական ծրագրերին։ Նա հիացած է եղել ու պատրաստ է կարիերան շարունակել այդ ակումբներից մեկում։
Մաքաթին 2024/25 մրցաշրջանի 27 խաղում 7 գոլ է խփել «Մանչեսթեր Սիթիում»։


