Logo

The Telegraph. «Ման. Սիթին» 35 միլիոն է պահանջում իր ֆուտբոլիստի համար

21:21 / 20.07.2025Ֆուտբոլ
null

«Մանչեսթեր Սիթին» ակումբի կիսապաշտպան Ջեյմս Մաքաթիի տրանսֆերային իրավունքը կվաճառի, եթե վճարվի 35 միլիոն ֆունտ, հաղորդում է The Telegraph-ը։

22-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված են «Վեսթ Հեմը», «Նոթինգհեմ Ֆորեսթը», Դորտմունդի «Բորուսիան» և Ֆրանկֆուրտի «Այնտրախտը»։

Այդ ակումբները հուսով էին, որ Մաքաթիին կկարողանան ձեռք բերել 20-25 միլիոնով, բայց «Սիթին» ֆինանսական այլ պահանջ ունի։

Օրեր առաջ Անգլիայի Մ21 հավաքականի ֆուտբոլիստը եղել է Գերմանիայում, որտեղ ծանոթացել է «Այնտրախտի» և «Բորուսիայի» ենթակառուցվածքներին ու մարզական ծրագրերին։ Նա հիացած է եղել ու պատրաստ է կարիերան շարունակել այդ ակումբներից մեկում։

Մաքաթին 2024/25 մրցաշրջանի 27 խաղում 7 գոլ է խփել «Մանչեսթեր Սիթիում»։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ