Logo

The Telegraph. Տուխելը հաջորդ ամռանը կհեռանա Անգլիայի հավաքականից

12:26 / 28.06.2025Ֆուտբոլ
null

Թոմաս Տուխելը 2026թ. ամռանը կհեռանա Անգլիայի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնից, հայտնում է The Telegraph-ը։

Գերմանացի մասնագետի գլխավոր նպատակը «Երեք առյուծների» հետ աշխարհի չեմպիոն դառնալն է։ Նա ցանկանում է կատարել իր առաջադրանքն ու վերադառնալ ակումբային ֆուտբոլ։

Աշխարհի չեմպիոն դառնալն էականորեն կամրապնդի 51-ամյա մարզչի դիրքն ու թույլ կտա նրան գլխավորել գրանդ ակումբ։ Հաջողության չհասնելու դեպքում էլ Տուխելը պաշտոնանկ կարվի։

Անգլիայի Մ21 հավաքականի գլխավոր մարզիչ Լի Կարսլին Տուխելին փոխարինելու ամենահավանական թեկնածուն է։ Իռլանդացին 2024թ. օգոստոսից 2025թ. հունվարը եղել է «Երեք առյուծների» գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնակատարը։

Տուխելն Անգլիայի հավաքականը մարզում է 2025թ. հունվարից։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ