«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան, հնարավոր է, ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո հեռանա անգլիական ակումբից, գրում է The Times-ը:
54-ամյա մասնագետը դեռ վերջնական որոշում չի կայացրել, բայց նրա ընտանիքին մոտ կանգնած աղբյուրները հայտնում են, որ Պեպը «Սիթիում» իր 10-րդ մրցաշրջանի ավարտից հետո կարող է հեռանալ: Կողմերի միջև պայմանագիրը նախատեսված է մինչև 2026/27 մրցաշրջանի ավարտը:
Գվարդիոլան «Մանչեսթեր Սիթիի» ղեկին նվաճել է 18 տիտղոս, այդ թվում՝ 1 անգամ հաղթել է Չեմպիոնների լիգան, 6 անգամ թիմին դարձրել է Անգլիայի չեմպիոն:


