Logo

The Times. ՈՒԵՖԱ-ն դեմ է VAR-ի լիազորությունների ընդլայնմանը

15:02 / 24.07.2025Ֆուտբոլ
null

ՈՒԵՖԱ-ն չի աջակցում VAR-ի լիազորությունների ընդլայնման վերաբերյալ ֆուտբոլի կանոնների հնարավոր փոփոխություններին, հաղորդում է The Times-ը։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Միջազգային ֆուտբոլի ասոցիացիաների խորհուրդը (IFAB) կարող է թույլատրել VAR համակարգի օգտագործումը երկրորդ դեղին քարտերի և սխալմամբ նշանակված անկյունայինների դրվագներում։

ՈՒԵՖԱ-ի ղեկավարությունը դեմ կլինի VAR-ի լիազորությունների ընդլայնմանը՝ պայմանավորված դադարների թվի հավանական աճով։

Ընդգծվում է, որ ՈՒԵՖԱ-ի ղեկավարությունը դժգոհ է այն փաստից, որ 2025թ. մարտին IFAB-ը մի շարք փոփոխություններ էր կատարել խաղի կանոններում՝ առանց իրենց հետ խորհրդակցելու։ Դրանցից մեկն անկյունային հարվածի նշանակումն է, եթե դարպասապահը գնդակը պահում է իր ձեռքում 8 վայրկյանից ավելի։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ