Եվրոպական ֆուտբոլի ասոցիացիաների միությունը (ՈՒԵՖԱ) առայժմ չի պատրաստվում որակազրկել Իսրայելին, հայտնում է The Times-ը։
ՈՒԵՖԱ-ն այդ գործընթացի քվեարկությունը հետաձգել է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի` Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի հետ հանդիպման ժամանակ խաղաղության նոր ծրագրի ներկայացումից հետո։
Մուսուլմանական 8 երկրներ` Կատարը, Սաուդյան Արաբիան, Եգիպտոսը, Հորդանանը, ԱՄԷ-ն, Պակիստանը, Ինդոնեզիան և Թուրքիան արդեն հայտնել են, որ պատրաստ են համագործակցել` իսրայելա-պաղեստինյան հակամարտությունը հարթելու համար։
ՈՒԵՖԱ-ի ղեկավարները կարծում են, որ այժմ Իսրայելին որակազրկելու համար հարմար պահ չէ։
Այդուհանդերձ, բացառված չէ, որ ՈՒԵՖԱ-ն կվերադառնա որակազրկման գաղափարին, եթե Իսրայելը չդադարեցնի ռազմական գործողությունները։


