Logo

The Weeknd-ի նոր տեսահոլովակը երեք օրվա ընթացքում ավելի քան յոթ միլիոն դիտում է ունեցել

Հեղինակ
tigran5
00:00 / 10.01.2022ՍՊՈՐՏ
The Weeknd- Sacrifice

The Weeknd-ի «Sacrifice» երգի տեսահոլովակը երեք օրում հավաքել է ավելի քան յոթ միլիոն դիտում երգչի YouTube-յան ալիքում, ինչպես նաև ավելի քան չորս հարյուր հազար հավանում:

Թրեքը ներառված է երաժշտի նոր՝ «Dawn FM» ալբոմում, որը թողարկվել է հունվարի 7-ին: Ալբոմում կա 16 ստեղծագործություն, այդ թվում՝ «Take my breath»-ը, որը The Weeknd-ը ներկայացրել է 2021 թվականի օգոստոսին: Քննադատներն ու ունկնդիրները ջերմորեն ողջունել են նոր ալբոմը: Metacritic կայքում այն ​​ունի շատ բարձր վարկանիշ՝ 89 միավոր:

Նորր երգում The Weeknd-ը երգում է «քարքարոտ» հարաբերությունների մասին:

«Ինձ թվում է, որ ես տեղափոխվում եմ այլ հարթություն, երբ լսում եմ նրա երգերը», «Ես իսկապես հավատում եմ, որ The Weeknd-ը Երկրի ամենատաղանդավոր արտիստներից մեկն է: Այս տղան երաժշտական ​​հանճար է», «Նա երաժշտություն չի ստեղծում. ստեղծում է գլուխգործոցներ»,- օգտատերերը կիսվում են կատարողի նոր աշխատանքի մասին իրենց տպավորություններով:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա