Իտալական «Ռոմայի» անգլիացի հարձակվող Թեմի Աբրահամը վարձավճարով տեղափոխվել է թուրքական «Բեշիքթաշ», հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը:
27-ամյա ֆուտբոլիստը մեկ մրցաշրջան կանցկացնի Ստամբուլը ներկայացնող ակումբում, որը «Ռոմային» կվճարի 2 միլիոն եվրո:
2024/25 մրցաշրջանն Աբրահամը վարձավճարով անցկացրել էր իտալական «Միլանում»:


