Logo

Թենիսի միջազգային ֆեդերացիան խզել է պայմանագիրը Պիկեի ընկերության հետ

11:35 / 13.01.2023Թենիս
Պաշտոնական
Պիկե-Kosmos

Թենիսի միջազգային ֆեդերացիան (ITF) խզել է պայմանագիրը Kosmos ընկերության հետ, որը պատկանում է կատալոնական «Բարսելոնայի» նախկին ֆուտբոլիստ Ժերար Պիկեին։

Համագործակցությունը սկսվել էր 2018 թվականի օգոստոսին և կավարտվի 2023 թվականի նոյեմբերին՝ թենիսի Դևիսի գավաթի խաղարկության «8-ի եզրափակիչն» անցկացնելուց հետո:

«Այս համագործակցությունը մեծացրել է մրցանակային գումարը և հետաքրքրություն առաջացրել Դևիսի գավաթի խաղարկության նկատմամբ և հիմք է ստեղծել թենիսի հետագա գլոբալ զարգացման համար»,- նշված է ITF-ի հայտարարությունում:

Հիշեցնենք, որ ITF-ի և Kosmos-ի միջև պայմանագիրը նախատեսված էր 25 տարով։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ