Նիդերլանդների Ռոտերդամ քաղաքում ընթացող թենիսի մրցաշարի եզրափակիչում տեղի է ունեցել ուշագրավ միջադեպ։ Ֆրանսիացիներ Կանտեն Գալիի ու Գրեգուար Բարերի մրցախաղի ժամանակ խաղահրապարակ է մտել պանդայի հագուստով երկրպագու: Նա քայլել է խաղահրապարակում ու հետ վերադարձել:
Դրանից հետո՝ 1-4 հաշվի ժամանակ, Բարերը կարողացել է բեկել խաղի ընթացքն ու հաղթանակ տանել:
«Դա իմ գաղտնի զենքն էր Կանտենի դեմ»,- հանդիպումից հետո կատակել է հաղթողը:


