Logo

Վազգեն Թևանյան. «Ոչ միշտ է, երբ ստացվում է այնպես, ինչպես մենք ենք ուզում»

22:46 / 20.02.2024Ըմբշամարտ
null

Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի առաջատարներից Վազգեն Թևանյանը (65 կգ) սոցցանցերում գրառում է արել` ամփոփելով Ռումինայի մայրաքաղաք Բուխարեստում ավարտված Եվրոպայի առաջնությունը.

«Ոչ միշտ է, երբ ստացվում է այնպես, ինչպես մենք ենք ուզում, սակայն ամեն բան Աստծո կամքով է: 

Որքան կարևոր է իմանալ, թե ինչպես հասնել հաղթանակի, նույնքան կարևոր է իմանալ, թե ինչպես տանել պարտությունը։

Շնորհակալ եմ շատ բոլոր այն մարդկանց, ովքեր աջակցում էին և աջակցում են ինձ»,- գրել է հայ ըմբիշը։

Հիշեցնենք, որ 2023թ. Եվրոպայի չեմպիոնը հաղթանակով մեկնարկելուց հետո քառորդ եզրափակիչում պարտվել էր ռուսաստանցի Գաջիմուրադ Ռաշիդովին, որը հասել էր եզրափակիչ: Թևանյանը հնարավորություն էր ստացել պայքարել բրոնզե մեդալի համար, սակայն սփոփիչ գոտեմարտում պարտվել էր գերմանացի Անդրե Կլարկեին ու ավարտել ելույթը:

Վազգեն Թևանյանը Փարիզում կայանալիք 33-րդ ամառային Օլիմպիական խաղերի ուղեգիր էր նվաճել 2023թ. աշխարհի առաջնությունում բրոնզե մեդալակիր դառնալու շնորհիվ:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ