Ֆրանսիայի հավաքականի պաշտպան Թեո Էռնանդեսն իտալական «Միլանից» տեղափոխվել է Ռիադի «Ալ Հիլալ», հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը:
Theo Hernández is Hilali on a three-year deal ✍️
— AlHilal Saudi Club (@Alhilal_EN) July 10, 2025
Սաուդյան Արաբիայի հեղինակավոր ակումբը 27-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի համար վճարել է 25 միլիոն եվրո: Կողմերը ստորագրել են երեք տարվա պայմանագիր:
Մադրիդի «Աթլետիկոյի» սանը նախկինում խաղացել է նաև ակումբի գլխավոր թիմում, «Ռեալում», «Ալավեսում», «Ռեալ Սոսյեդադում»:
Signed. Sealed. Hilali. 🇫🇷💙pic.twitter.com/OqSbd9lJd7
— AlHilal Saudi Club (@Alhilal_EN) July 10, 2025