Ամերիկացի երգչուհի Թեյլոր Սվիֆթը հերթական ռեկորդն է սահմանել իր տասներորդ ստուդիական Midnights ալբոմով։ Սվիֆթը դարձավ առաջին կին կատարողը, որը1980-ականներից ի վեր վաճառել է վինիլային ալբոմի ավելի շատ օրինակներ, քան CD-ով, հայտնում է NME-ն։
Վինիլային տարբերակով ալբոմի թողարկման առաջին շաբաթվա ընթացքում Թեյլոր Սվիֆթը վաճառել է 575000 օրինակ։ Այս պահին այդ թիվը մոտենում է 800.000 օրինակին։
Midnights-ը դարձել է ոչ միայն ամենաարագ վաճառվող վինիլային թողարկումը 1991 թվականից ի վեր, այլ նաև 21-րդ դարի ամենաարագ վաճառվող վինիլային ալբոմը: Սա առաջին դեպքն է 1987 թվականից ի վեր, երբ վինիլը վաճառել է ավելի շատ օրինակ, քան CD-ն: Այնուհետև ամենավաճառվող ալբոմներն էին Մայքլ Ջեքսոնի «Bad»-ը՝ «Dirty Dancing»-ի սաունդթրեքը, և և Guns N' Roses-ի «Appetite For Destruction»-ը:


