Logo

Թիերի Անրի. «Այն, ինչ անում է Յամալը, նորմալ չէ»

10:47 / 01.05.2025Ֆուտբոլ
null

Ֆրանսիայի հավաքականի և Լոնդոնի «Արսենալի» լեգենդ Թիերի Անրին տպավորված է կատալոնական «Բարսելոնայի» վինգեր Լամին Յամալի խաղով:

«Այն, ինչ տեսա Յամալի կատարմամբ, նորմալ չէ: Նորմալ չէ, երբ այդպիսի բաներ ես անում 17 տարեկանում: Նրա հանգստությունը, խաղադաշտը տեսնելը և պրեսինգն ապշեցնում են:

Ֆուտբոլը միշտ զարմացնում է. երբ մտածում ես, թե ոչ մեկը չի կարող Մեսիից ու Ռոնալդուից լավը լինել, հայտնվում է Յամալ:

Արգենտինայում մի տղա կա, որի անունն է Ֆրանկո Մաստանտուոնո, նա նույնպես ֆանտաստիկ է: Ահա թե ինչու է ֆուտբոլն ինձ զարմացնում»,- լեգենդար ֆրանսիացու խոսքը մեջբերում է CBS Sports-ը:

Լամին Յամալն «Ինտերի» դեմ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի առաջին խաղում շքեղ գոլ էր խփել և սկիզբ էր դրել իր թիմի քամբեքին՝ 3-3:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ