Ֆրանսիայի հավաքականի և Լոնդոնի «Արսենալի» լեգենդ Թիերի Անրին տպավորված է կատալոնական «Բարսելոնայի» վինգեր Լամին Յամալի խաղով:
«Այն, ինչ տեսա Յամալի կատարմամբ, նորմալ չէ: Նորմալ չէ, երբ այդպիսի բաներ ես անում 17 տարեկանում: Նրա հանգստությունը, խաղադաշտը տեսնելը և պրեսինգն ապշեցնում են:
Ֆուտբոլը միշտ զարմացնում է. երբ մտածում ես, թե ոչ մեկը չի կարող Մեսիից ու Ռոնալդուից լավը լինել, հայտնվում է Յամալ:
Արգենտինայում մի տղա կա, որի անունն է Ֆրանկո Մաստանտուոնո, նա նույնպես ֆանտաստիկ է: Ահա թե ինչու է ֆուտբոլն ինձ զարմացնում»,- լեգենդար ֆրանսիացու խոսքը մեջբերում է CBS Sports-ը:
Լամին Յամալն «Ինտերի» դեմ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի առաջին խաղում շքեղ գոլ էր խփել և սկիզբ էր դրել իր թիմի քամբեքին՝ 3-3: